
Վաղ առավոտյան, ինչպես հայտնի է, իրավապահները ներխուժել են ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի առանձնատուն, ինչպես նաև նրա որդու՝ Լևոն Քոչարյանի բնակարան։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը և գործում ներգրավված այլ անձինք։ Քոչարյանների առանձնատան խուզարկությունն այս պահին դեռ շարունակվում է։ Ներխուժման պահին առանձնատանն են եղել նաև երկրորդ նախագահի կինը՝ Բելլա Քոչարյանը, որդու՝ Սեդրակ Քոչարյանի կինը, ինչպես նաև անչափահ երեխաներ։