

2026թ․ հուլիսին Երևան էին ժամանել էկոլուրի գործընկեր CEE bankwatch Network միջազգային ցանցի անդամները։ Նրանք Էկոլուրի հետ միասին հանդիպումներ ունեցան Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Շրջակա միջավայրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՏԻՄ-երի, միջազգային զարգացման բանկերի, Հայաստանում Եվրոպական միության, Հայաստանում Ամերիկյան համալսարանի Յակոբեան բնպահպանբական կենտրոնի, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ»-ի ներկայացուցիչների հետ՝ մտքեր փոխանակելու, զարգացման ծրագրերի առաջընթացը գնահատելու և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները (COP17) քննարկելու նպատակով։
Քննարկվեցին Հայաստանում թափոնների կառավարման հարցերը, այդ թվում՝ Երևանի համար կոշտ կենցաղային թափոնների կառավարման լուծումները։ Այցելություններ եղան Հրազդանի սանիտարական աղբավայր, Սևան, Հրազդան, Ջերմուկ համայնքներ։
CEE Bankwatch Network-ի անդամները կարևորեցին աղբահանության վճարների բարեփոխումների առաջմղումը և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը համայնքային թափոնների կառավարման համակարգերի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար։
Օգոստոս 25, 2026 at 17:07