ԱՄՆ-ն վերահսկում է Հորմուզի նեղուցի յուրաքանչյուր հատված․ Թրամփի զգուշացումը Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինվորականները թույլ չեն տա Իրանին վերստին ականապատել Հորմուզի նեղուցը։ Այս մասին նա գրել է օգոստոսի 25-ին՝ TRUTH Social սոցիալական հարթակի իր էջում։

«Իրանին տեղեկացվել է, որ ցանկացած նավ կամ նավակ, որը կրկին ականներ կտեղադրի, անհապաղ և համակարգված կերպով կոչնչացվի»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ ռազմածովային ուժերի հրամանատարությունն իրեն հենց նոր է զեկուցել նեղուցում եղած բոլոր ականների ոչնչացման մասին։ Թրամփը նաև հավելել է, որ տիեզերական հետախուզական միջոցների շնորհիվ Միացյալ Նահանգներն ունակ է վերահսկելու Հորմուզի նեղուցի յուրաքանչյուր հատվածը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *