Լիդսի և NFL-ի ակումբի համասեփականատերը ձերբակալվել է մարմնավաճառության գործով


Աշխարհ


Ամերիկյան ֆուտբոլի (NFL) «Սան Ֆրանցիսկո Ֆորթի Նայներս» ակումբի գլխավոր սեփականատեր և անգլիական «Լիդսի» համասեփականատեր Ջեդ Յորքը ձերբակալվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգում՝ մարմնավաճառության դեմ պայքարի հատուկ գործողության շրջանակներում:


Երկուշաբթի օրը 46-ամյա գործարարը հրաժարվել է վիճարկել մանր իրավախախտումների երկու մեղադրանքները և դատապարտվել է մեկ օրվա ազատազրկման՝ հաշվի առնելով արդեն իսկ նախնական կալանքի տակ անցկացրած ժամանակը:


Յորքը ձերբակալվել էր օգոստոսի 23-ի առավոտյան՝ Իսթ-Պաղեստին քաղաքում: Ձերբակալությունից անմիջապես հետո բիզնեսմենը տեղափոխվել էր Կոլումբիանա շրջանի բանտ, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել 5 հազար դոլար գրավի դիմաց:


Սկզբնական շրջանում Յորքին մեղադրանք էր առաջադրվել մարմնավաճառության գործընթացում ներգրավված լինելու համար, սակայն ավելի ուշ այն վերաորակավորվել է որպես «հասարակական կարգի խախտում»:

Բացի այդ, նրան մեղադրանք էր ներկայացվել իրավախախտում կատարելու նպատակով հատուկ առարկաներ պահելու համար: Արդյունքում, «Ֆորթի Նայներսի» և «Լիդսի» համասեփականատերը դատարանում հայտարարել է, որ չի պատրաստվում բողոքարկել ներկայացված մեղադրանքները:


Դատարանը Յորքին նշանակել է մեկական օր ազատազրկում յուրաքանչյուր կետով, որոնք նա կրելու է միաժամանակ։ Որպես պատիժ հաշվարկվել է արդեն իսկ անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը: Դրանից բացի, գործարարը տուգանվել է ընդհանուր առմամբ 1150 դոլարով:

armsport.am




Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *