Զինված խմբավորումների դաշինքը հարձակվել է Հայիթիի մայրաքաղաքի մոտ գտնվող բլուրներում տեղակայված նախկինում խաղաղ ֆերմերային համայնքի վրա՝ սպանելով բազմաթիվ մարդկանց։ Զինված տղամարդիկ կիրակի ուշ երեկոյան ներխուժել են համայնք, հրդեհել տներն ու սպանել բնակիչներին։ Դեռևս հայտնի չէ զոհերի վերջնական թիվը։
Հայիթիի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով կատարվածն ու անվանելով «սարսափելի հանցավոր հարձակում«։ «Լրացուցիչ ուժեր են ուղարկվում»,- ասված է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ասվում էր, որ անվտանգության ուժերին հրամայվել է հետապնդել մեղավորներին։ «Բնակչությունը պետք է պահպանի վստահությունը»,- հայտարարել է կառավարությունը՝ հավելելով, որ չի ընկրկելու։
Ըստ գնահատականների՝ հանցավոր խմբավորումները վերահսկում են երկրի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի շուրջ 70%-ը, ընդ որում «Վիվ Անսանմ. Խմբավորումը, որ պատասխանատու է կատարվածի համար, բազմիցս հարձակվել է մոտակայքում գտնվող Կենսկոֆի վրա։
Խմբավորումների կողմից իրականացվող բռնությունների հետևանքով Հայիթիում տեղահանվել է ռեկորդային թվով մարդ՝ 1,5 միլիոն անձ։ ՄԱԿ-ի վիճակագրական տվյալներով՝ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայիթիում զոհվել է ավելի քան 3100 մարդ, ևս 1189-ը ստացել են վիրավորում։