«Երևանի գիշերները»․ կանցկացվի ևս 5 բացօթյա համերգ


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կանտատա» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մերգելյանի այգում մեկնարկել է «Երևանի գիշերները» բացօթյա համերգաշարը։ Առաջին երեկոն դասական երաժշտության հնչյուններով էր, իսկ ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս 5 համերգ՝ 2 դասական և 3 ջազային։

Այսօր Վահագն Դավթյանի անվան այգում տեղի կունենա ջազային համերգ՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ։

Դասական համերգներ

Օգոստոսի 31 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 14 — Վահագն Դավթյանի անվան այգի

Ջազային համերգներ

Օգոստոսի 26 — Վահագն Դավթյանի անվան այգի
Օգոստոսի 27 — Սիրահարների այգի
Սեպտեմբերի 11 — Մերգելյանի այգի

Սկիզբը՝ ժամը 20:00-ին
Մուտքն ազատ է։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *