Մեքսիկայում կրակոցների հետևանքով կանադացի զբոսաշրջիկ է զոհվել (տեսանյութ)

Մեքսիկայում կրակոցների հետևանքով կանադացի զբոսաշրջիկ է զոհվել

Մեքսիկայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող Տեոտիհուական բուրգերից մեկի մոտ տեղի ունեցած կրակոցների հետևանքով Կանադայի քաղաքացի է զոհվել։ Այս մասին ասվում է երկրի ՆԳՆ-ի՝ X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ վիրավորվել է 13 մարդ, իսկ հարձակվողը ինքնասպան է եղել։

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է զինված տղամարդը կրակ բացում բուրգերից մեկի՝ հավանաբար Լունա բուրգի գագաթից։

Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը հանձնարարել է Անվտանգության կաբինետին մանրակրկիտ հետաքննել միջադեպը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *