Իրանը միլիարդավոր դոլարների վնաս է հասցրել ամերիկյան հետախուզական օբյեկտներին։ Այդ մասին հաղորդում է NBC News-ը։
Մերձավոր Արևելքում գտնվող շենքերի և հսկողության սարքավորումների վրա իրականացված հարձակումները աննախադեպ վնաս են հասցրել ԿՀՎ-ին և ամերիկյան այլ հետախուզական գործակալություններին։
Իրավիճակին ծանոթ չորս անձանց խոսքով՝ Իրանի հրթիռային հարվածներն ու անօդաչու թռչող սարքերի հարձակումները Մերձավոր Արևելքում ամերիկյան հետախուզական կետերին և հսկողության սարքավորումներին այնպիսի վնաս են հասցրել, որը գերազանցում է ԱՄՆ հետախուզական գործակալությունների նախկինում կրած ցանկացած ավերածություն, իսկ դրանց վերականգնման համար կպահանջվեն միլիարդավոր դոլարներ։