Բաքվի Սլավոնական համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով համալսարանի մամուլի քարտուղար Սաբինա Հուսեյնզադեին։
Հուսեյնզադեի խոսքով՝ համալսարանի գիտական խորհրդի որոշման համաձայն՝ հայերենի դասավանդումը նախատեսվում է առաջիկա տարիներին։
Ավելի վաղ՝ 2025 թվականին, Բաքվի Սլավոնական համալսարանի ռեկտոր Անար Նագիևը հայտարարել էր, որ 2026-2027 ուսումնական տարվանից համալսարանում նախատեսվում է հայերենի դասավանդում։
Ներկայում հայերենը դասավանդվում է Ադրբեջանի մի շարք բուհերում, այդ թվում՝ Բաքվի պետական համալսարանում, Ադրբեջանի լեզվաբանական համալսարանում և Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում։