Քաղաքական վերլուծաբան Գագիկ
Քամալյանի խոսքերով՝ ամբողջությամբ նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանն
են Ռուսաստանի «սրտի թեկնածուն»․ «Ռուսաստանը չի կարողանում
վերախմբագրել անցյալի «քաղաքական պանյատները։ Շարունակում են մտածել, որ Հայաստանն
իրենց ազդեցության գոտին է ու մի կիսաքրեական, մի ուժեղ տղա կբերեն իշխանության։ Այն,
ինչ հնարավոր է Ռուսաստանում, սակայն, հնարավոր չէ Հայաստանում»,-Civic.am-ի հետ զրույցում
ասաց նա։
Քամալյանի դիտարկմամբ՝ հայ ժողովուրդը բռնապետների երկար ժամանակ
չի հանդուրժի․ «Ռուսաստանն էլ չի
կարողանում ադապտացվել, դրա համար էլ իր թեկնածուներն այսպիսին են։ Ժամանակ էլ չունեին,
որ որպես գործակալ ոչ օդիոզ մի կեպար կերտեին։ Միգուցե 10-15 տարի հետո ունենա, բայց
ներկա պահին իրենց խաղաքարտերը Ռոբերտ Քոչարյանը, Ծառուկյանը, Սերժ Սարգսյանն ու Կարապետյանն
են։ Դրանք վատ քարտեր են ու քաղաքականության մեջ չկենսականացող»,-նկատեց նա։
Մեր զրուցակցի խոսքերով՝ նույնիսկ բացասական ենթատեքստով Ռուսաստանն
այս իշխանության հետ է հաղորդակցվում․ «Իհարկե այս մարդիկ
իր ձեռքերում գործիք են, և եթե Ռուսաստանը կարողանա ֆորս-մաժորային մի իրավիճակ ստեղծի
ու այդ մարդկանց օգտագործի՝ կանի, բայց ներկա պահին դա տեսանելի չէ»,-եզրափակեց նա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում