Անթալիայի օդանավակայանում ոստիկանության նախկին աշխատակիցը Վրաստանի քաղաքացու է սպանել․ ԶԼՄ

Անթալիայի օդանավակայանում ոստիկանության նախկին աշխատակիցը սպանել է իր նախկին զուգընկերուհուն՝ Վրաստանի 38-ամյա քաղաքացուն։ Այս մասին հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Կինը տեղում մահացել է ստացած վերքերից։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զոհվածը Էլինա Շենգունն էր։ Նա երկու երեխա ուներ։

Նախնական տվյալներով՝ ոստիկանության 51-ամյա նախկին աշխատակից Հուսեյն Դուրմազը որոշ ժամանակ սպառնացել է կնոջը։ Հերթական վեճից հետո տղամարդը կրակ է բացել նրա ուղղությամբ։

Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջ կյանքը։ Իրավապահները Դուրմազին ձերբակալել են անմիջապես օդանավակայանի տարածքում։

Պատահարի հանգամանքներն ու վեճի պատճառները պարզվում են։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *