Հայաստանում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 4,1 մլն դոլար

Տարածաշրջաններում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար հատկացվել է 1 մլրդ 255,8 մլն դրամ (3,4 մլն դոլար – խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 27-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։ Միջոցները կուղղվեն շինարարական կազմակերպությունների հանդեպ ֆինանսական պարտավորությունների կատարմանը։

Մեկ այլ որոշմամբ Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերին հատկացվել է 287,1 մլն դրամ (մոտ 790 հազար դոլար – խմբ.)՝ տարբեր շինարարական և ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելու համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *