Փաշինյանը պատրաստ է կախաղան բարձրացվել Հանրապետության հրապարակում, եթե դա ցանկանան քաղաքացիները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կախաղան բարձրացվել Հանրապետության հրապարակում, եթե դա ցանկանան քաղաքացիները։ Այս դրամատիկ սցենարը նա նկարագրել է օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով այն հարցին, որ ընդդիմությանը ձայն տված քաղաքացիները բնավ էլ առաջ չէին քաշել բոլորին բանտարկելու պահանջ։

«Եթե Հայաստանի քաղաքացիները կարծում են, որ սխալ է տեղի ունենում, ապա նրանք հեղափոխության իրավունք ունեն։ Թող Քոչարյանի, Ծառուկյանի և մյուսների, կալուգացի օլիգարխի ու Սերժ Սարգսյանի ազնվորեն վաստակած գույքի անունից դուրս գան փողոց։ Ասում եմ ամենայն հարգանքով։ Թող մեզ հեռացնեն իշխանությունից և բերեն իրենց սիրելի ու ամենաազնիվ Քոչարյանին, Սարգսյանին, Ծառուկյանին, իսկ մեզ կախաղան բարձրացնեն Հանրապետության հրապարակում։ Ես համաձայն եմ այս սցենարի հետ։ Ժողովրդի որոշումն ինձ համար քննարկման ենթակա չէ», – հայտարարել է Փաշինյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *