Գերմանիայի թանգարանից գողացել են 1 միլիարդ տարվա հնացած բրածոներ

Գերմանական Բոնն քաղաքում գտնվող թանգարանից գողացել են 1 միլիարդ տարվա հնացած բրածոներ։ Անսովոր գողության մասին հայտնում է WDR հեռուստաալիքը։ Նրա տվյալներով՝ Բոննի համալսարանի Գոլդֆուսսի անվան հնէաբանական թանգարանից անհետացել է մոտ 70–100 կգ բրածո, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 100 ցուցանմուշ։ Դրանցից որոշները ավելի քան 1 միլիարդ տարվա հնություն ունեն, և յուրաքանչյուրի արժեքը կարող է հասնել 10 000 եվրոյի, փոխանցում է DW-ն։ Անհայտ անձինք կոտրել են ցուցափեղկերը և առարկաները դուրս բերել շենքից։ Թե ինչպես է նրանց հաջողվել դա անել աննկատ, անհասկանալի է։ Դռների վրա կոտրման հետքեր չեն հայտնաբերվել։

WDR-ի տվյալներով՝ ոստիկանություն արդեն դիմել են վկաներ, որոնց ցուցմունքները կօգնեն հետաքննությանը։ Թանգարանի ղեկավարությունը նույնպես տեղեկացրել է կորստի մասին ամբողջ աշխարհի գործընկերներին, որպեսզի նրանք չգնեն գողացված ցուցանմուշները։ Բոննի համալսարանը նաև հրապարակել է գողացված 11 առարկայի լուսանկարները և կոչ արել դրանք գտած անձանց անհապաղ դիմել ոստիկանություն։

Համալսարանում ուրախությամբ նշել են, որ ամենաարժեքավոր ցուցանմուշները չեն անհետացել, քանի որ դրանք փոխարինվել էին գիպսե կրկնօրինակներով, որոնք էլ տարել են հանցագործները։ Դրանք, օրինակ, նախնադարյան ձի և թռչուն են, ինչպես նաև աշխարհի ամենամեծ ծովային կարիճը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *