Կատարն ու Իրանը քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման ծրագրի իրականացման համաձայնագիրը


Աշխարհ


Կատարի և Իրանի արտաքին գործերի նախարարները Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում լարվածության նվազեցման և երկխոսության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները։

Կատարի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են նաև Հորմուզի նեղուցով ժամանակավոր ծովային միջանցք ստեղծելու առաջարկը։ Խոսքը շրջանակային փաստաթղթի մասին է, որը նախատեսում է նեղուցով նավերի անվտանգ երթևեկությունն ապահովող ժամանակավոր միջանցքի ստեղծում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Հորմուզի նեղուցի ականազերծման համատեղ ծրագիր իրականացնելու վերաբերյալ համաձայնագիրը։

Կատարի ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին և այն քայլերին, որոնք կարող են նպաստել լարվածության թուլացմանը, երկխոսության վերսկսմանը և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդմանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *