Գործող կառավարիչը վերջին օրերին սպառնալիքների ու հատկապես շանտաժի հերթական ալիքն է սկսել դատաիրավական համակարգի դեմ:
Իջեցվում են ապօրինի հանձնարարություններ, որոնք ներսում չեն կարող խնդիրներ չառաջացնել․ գրել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան ԱբրահամյանըԸ
«Փաշինյանի նպատակն է՝ հնարավորինս մեծ շրջանակների մասնակից դարձնել իր հակապետական գործունեությանը՝ դրանով իսկ կիսելով իր քաղաքական կուրսի պատասխանատվությունը, մյուս կողմից` այդ շրջանակներին ստիպելով իր կողքին մնալ:
Ում էլ բռնեն, ինչ թեմա էլ արհեստական իջեցնեն՝ մեկ էլ, պատմությունն իր արձանագրումներն անում է, իսկ դա սրբագրել անհնար է»,- գրել է նա։