Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման համար․ ՀՖՖ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորել է Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիային» Եվրոպայի լիգայի հիմնական փուլ դուրս գալու առթիվ։

«Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման համար։ Առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում հայաստանյան ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։

Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար։ Թող այն դառնա նոր՝ ավելի մեծ ձեռքբերումների ու հաղթանակների սկիզբ»,- նշվում է Արմեն Մելիքբեկյանի շնորհավորական հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ որակավորման փլեյ-օֆֆում «Արարատ-Արմենիան» հաղթել էր ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *