Գևորգ Մանթաշյանը վերանշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ


Գիտություն


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը վերանշանակվել է Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնում։ Վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գևորգ Մանթաշյանը մինչ այդ ազատվել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

ԲՏԱ նախարարի առաջին տեղակալի պաշտոնը Գևորգ Մանթաշյանը զբաղեցնում էր 2022 թվականի հունիսից։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *