
Ինչպես նախօրեին հայտնել էինք, Երևանի ավագանու նիստի օրակարգային հարցերի շրջանակում է նաև Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու վերաբերյալ նախագիծը, որը ներկայացրել է «Ազգային առաջընթաց»-ը։ «Հանրապետությունից» Անի Խաչատրյանն առաջարկեց այն հանել օրակարգից․ «Դահլիճում քննարկվել է այդ թեման, գրեթե կոնսենսուսային որոշում է կայացվել, որ անվանափոխումը պետք է լինի բոլոր խմբակցությունների հետ նախապես քննարկված, էլ չասեմ՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակում 30 կարծիքից 5-ը բացասական է․ այն բացարձակ հանրային քննարկում չի անցել»,- ասաց Խաչատրյանը։