Անվտանգությունը ամեն ինչից վեր է. Նեթանյահու


Աշխարհ


Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ Իսրայելը դուրս չի գա Գազայի հատվածից.

«Մենք չենք հեռանալու Գազայի հատվածից։

Գազայի հատվածի վերականգնում չի լինի, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի կազմալուծվել, իսկ ամբողջ Գազայի հատվածը չի ապառազմականացվել։ Մենք պահպանելու ենք գործողությունների ազատությունը՝ անհրաժեշտության դեպքում հարվածելու նրանց, ում անհրաժեշտ կհամարենք։ Սա է մեր անվտանգությունը։ Սա է մեր գոյությունը։ Անվտանգությունը ամեն ինչից վեր է»։

Նա խոսել է Գազայի պատերազմի մասին, նշելով. «Պատերազմի ընթացքում մեզ ասում էին․ «Դուրս եկեք Գազայի հատվածից, և դուք կստանաք պատանդներին»։ Ես նրանց ասացի․ «Ես բոլոր պատանդներին կվերադարձնեմ հակառակ ճանապարհով՝ ուժի կիրառմամբ»»։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *