Նրանք, ովքեր կարողանում են արագ, ճիշտ և ժամանակին արձագանքել ժամանակաշրջանի մարտահրավերներին, կարողանում են նաև ապահովել եկամուտների կայծակնային աճ։
Հավանաբար հենց այդպիսին են այն 1 միլիոն մարդիկ, ում անուններն ընդգրկվել են 2025թ. միլիոնատերերի ցանկում։
Փաստորեն, 2025թ․ աշխարհում յուրաքանչյուր օր միջինում 2,680 մարդ դարձել է միլիոնատեր։
Վիճակագրական տվյալները բացահայտում են այն երկրները, որտեղ 2025թ․ ամենաշատ թվով մարդիկ են դարձել միլիոնատեր․
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2025թ․ ԱՄՆ-ում 441,078 մարդ դարձել է միլիոնատեր։ Երկրորդ տեղում է Միացյալ Թագավորությունը, որտեղ միլիոնատերերի ցուցակը համալրվել է 43,139 մարդով։
Երրորդ հորիզոնականում է Ֆրանսիան՝ 34,604 մարդ ցուցանիշով։
Ռուսաստանում նոր միլիոնատերերի թիվը կազմել է 21,951, իսկ Չինաստանում՝ 14,079 մարդ։