Նեպալում և Տիբեթում ջրհեղեղների հետևանքով զոհվածների թիվը հասել է 750-ի։ Եվս մոտ 3 հազար մարդ համարվում է անհետ կորած, հայտնում է BBC News-ը։
Նեպալում հանկարծակի ջրհեղեղների զոհ է դարձել առնվազն 734 մարդ, ևս ավելի քան 2,4 հազարը համարվում է անհետ կորած։ Տիբեթում զոհերի թիվը հասել է 16-ի, անհետ կորած է համարվում 546 մարդ։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են Նեպալի և Տիբեթի սահմանամերձ շրջաններում։ Նեպալի զբոսաշրջության վարչության տվյալներով, անհետ կորածների թվում կա 320 օտարերկրյա քաղաքացի։
Մինչդեռ ջրհեղեղներից հետո գոյացած և վարարելու վտանգի պատճառով մտահոգություն առաջացրած լճի ջրի մակարդակը սկսել է նվազել։