Վրաստանից Մոսկվա ուղևորվող ավտոբուսը Ստավրոպոլի երկրամասում բախվել է ԿԱՄԱԶ-ին․ 5 մարդ զոհվել է, 38-ը՝ տուժել

Ստավրոպոլի երկրամասում ավտոբուսի և ԿԱՄԱԶ-ի բախման հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս 38-ը տուժել են։ Տուժածների թվում 10 երեխա կա, նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով Պետավտոտեսչությանը։

Վթարը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 01:00-ին՝ Ժելեզնովոդսկ քաղաքի Ինոզեմցևո ավանի շրջանում։ Ավտոբուսը ուղևորվում էր Վրաստանից Մոսկվա, սրահում եղել է 43 մարդ։

Տարածաշրջանային Պետավտոտեսչության տվյալներով՝ ավտոբուսի վարորդը գերազանցել է անվտանգ արագությունը և չի պահպանել առջևում ընթացող ԿԱՄԱԶ-ից անհրաժեշտ հեռավորությունը։ Բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել խրամատում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *