Բագրատունյաց պողոտայում շենքի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում

Ըստ Shamshyan.com-ի՝ այսօր ժամը 09։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի 5-րդ հարկի պատշգամբը փլուզվել է և հայտնվել 4-րդ հարկում։

Պարզվել է, որ թիվ 62 բնակարանի պատշգամբը փլուզվել և ընկել է թիվ 58 բնակարանի պատշգամբի վրա, և փրկարարները ավտոսանդուղքով 2 քաղաքացու բարձրացրել են թիվ 62 բնակարան։ Նրանք օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *