Տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը

Տեղի է ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ավարտած բուժակների հետագա պայմանագրային ծառայության վայրերի ընտրության վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ը։

«Սահմանված կանոնակարգի համաձայն՝ վիճակահանության միջոցով նրանք ընտրել են այն զորամասերը, որտեղ անցկացնելու են առաջիկա զինվորական ծառայությունը:

Շնորհավորելով համապատասխան զորամասերում ծառայության նշանակվելու առթիվ՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը բուժակներին մաղթել է բարի և անվտանգ ծառայություն»,-նշված է հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *