Օկուպացված հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ լաստանավի կործանման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել

Օկուպացված հյուսիսային Կիպրոսի ափերի մոտ ուղևորատար լաստանավի կործանման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտնում է Associated Press-ը։

Նավի վրա գտնվել է 267 մարդ՝ 259 ուղևոր և անձնակազմի ութ անդամ։ Ավելի քան 170 մարդու հաջողվել է փրկել, նրանց մի մասին տեղափոխել են հիվանդանոցներ։

Filo Denizcilik ընկերությանը պատկանող լաստանավ-կատամարանը ուղևորվում էր Կիրենիայի (Գիրնե) նավահանգստից դեպի Թուրքիայի Մերսին նահանգի Տաշուջու նավահանգիստ։ Նավահանգստից դուրս գալուց կարճ ժամանակ անց նավը սկսել է ջրով լցվել և շրջվել ափից մոտ 7,5 կմ հեռավորության վրա՝ Դիանա լողափի շրջանում։

Դեպքի վայր են ուղարկվել առափնյա պահպանության ուժեր, փրկարարական խմբեր և մասնավոր նավեր։ Փրկարարական գործողությունը շարունակվում է։

Նավի ջրով լցվելու պատճառն առայժմ հայտնի չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *