Օգոստոսին Ռուսաստանի և Վրաստանի սահմանին կանխիկ դրամի հայտարարագրման կանոնների խախտման 39 դեպք է բացահայտվել, տեղեկացնում է BMG-ին հղում անելով Վրաստանի եկամուտների ծառայությանը:
Ըստ վրացական կանոնների, պարտադիր հայտարարագրման է ենթակա 10 հազար լարին գերազանցող կանխիկ գումարը կամ դրան համարժեք արտասահմանյան արժույթը:
Օգոստոսին հայտարարագրման ենթակա միջոցների ընդհանուր արժեքը կազմել է 3,04 միլիոն լարի:
Խախտողների նկատմամբ տուգանքներ են կիրառվել Վրաստանի մաքսային օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն: Տույժերի ընդհանուր գումարը կազմել է 251 356 լարի: