ԱՄՆ-ը և Իրանը մեկ ամսվա դադարից հետո կրկին հարվածել են միմյանց՝ ԱՄՆ-ը հարվածել է Լարակ կղզուն, Իրանը՝ ԱՄԷ-ում ամերիկյան ավիաբազային

ԱՄՆ-ն
իրանական Լարակ կղզում հարվածել է երկու հրթիռային կայանքների, Reuters-ին հայտնել
է ամերիկացի պաշտոնյա։ Հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ զորքերը նկատել
են, որ Թեհրանը պատրաստվում է Հորմուզի նեղուցում ծովային ականներով հրթիռներ
արձակել։

Իրանը,
ի պատասխան, հարվածել է Հորդանանում ամերիկյան ուժերին, հայտնել է Fox News-ի
թղթակիցը՝ հղում անելով աղբյուրին։

Ավելի
ուշ Թեհրանը հայտարարել է, որ անօդաչուի օգնությամբ գրոհել է Արաբական Միացյալ
Էմիրություններում գտնվող Ալ Մինհադ ավիաբազան, որտեղ տեղակայված են նաև ամերիկյան
զորքեր և ուղղաթիռներ։

ԱՄՆ
կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է, որ ամերիկացի զինվորականները
«ձեռնարկել են սահմանափակող և կետային գործողություններ» Իսլամական հեղափոխության
պահապանների կորպուսի ուժերի դեմ, որոնք Հորմուզի նեղուցում զբաղվել են
ականապատման գործողություններով։

ԱՄՆ զորքերը
հարվածել են իրանական ևս մեկ կղզու՝ Խարգային, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
Truth Social-ում։ Նրա խոսքով՝ կղզին «կտոր-կտոր է արված»։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *