Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ (տեսանյութ)


Տեսանյութեր


Այսօր ցանկանում եմ կիսվել մի քանի կարևոր թվային տվյալներով և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներով, որոնք մեզ համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
 
«Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։
Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։

Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։

Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։
Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *