«Բետոնե հսկա»․ ինչպես Zara-ի հիմնադիրը դարձավ աշխարհի խոշորագույն անշարժ գույքի գնորդը

Ամանսիո Օրտեգաը՝ Zara բրենդի հիմնադիրը, այսօր համարվում է աշխարհի ամենախոշոր անշարժ գույքի սեփականատերերից մեկը՝ մոտ 25 միլիարդ դոլար արժողությամբ պորտֆելով։

Վերջին 25 տարիների ընթացքում Օրտեգան՝

  • ներդրել է մոտ 24 միլիարդ դոլար,
  • ձեռք բերել 216 անշարժ գույք՝ աշխարհի գրեթե 100 քաղաքներում,
  • վաճառել դրանցից միայն 10-ը։

Միայն 2025 թվականին նա իրականացրել է 13 գործարք՝ ավելի քան 3 միլիարդ դոլարի ներդրումներով։

Ամենանշանակալի գործարքներից մեկը եղել է Amazonի գրասենյակային համալիրի գնումը Վանկուվերում՝ շուրջ 850 միլիոն դոլարով։

Օրտեգայի ռազմավարությունը հիմնված է ոչ միայն մասշտաբի, այլև հարկային արդյունավետության վրա։ Նա՝

  • Inditexից ստացված դիվիդենտները վերաներդրում է անշարժ գույքում,
  • այս կերպ խնայել է մոտ 800 միլիոն դոլար գույքահարկից,
  • օգտվել է ընտանեկան բիզնեսների համար նախատեսված արտոնություններից՝ վճարելով ընդամենը 1.25% հարկ՝ 30%-ի փոխարեն։

Forbesի գնահատմամբ՝ ընդհանուր հարկային խնայողությունները հասել են մոտ 7 միլիարդ դոլարի։

Մասնագետների խոսքով՝ Օրտեգան գնում է լավագույն որակի, «հավաքածուային» ակտիվներ՝ մոտեցմամբ, որը հիշեցնում է բարձրակարգ արվեստի գործերի հավաքում։


Անշարժ գույքը երկարաժամկետ ներդրումների ամենակայուն ուղղություններից է։ Օրտեգայի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համադրել ռազմավարական գնումները և հարկային պլանավորումը՝ ստեղծելով գլոբալ մասշտաբի ակտիվների կայուն պորտֆել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *