Համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգում ֆինանսական խնդիրների մասին ահազանգում են բժիշկներն ու բուժհաստատությունների ղեկավարները։ Նրանց խոսքով՝ համակարգի ներդրմամբ աշխատանքի ծավալն ավելացել է, մինչդեռ բժշկի մեկ այցելության դիմաց վճարը 6 հազարից նվազել է մինչև 3 հազար դրամ։
Ավելին՝ բուժկենտրոններից պահանջում են վերադարձնել նախկինում կատարված և արդեն վճարված աշխատանքների համար փոխանցված գումարները։ Փորձեցինք պարզաբանում ստանալ Առողջապահության նախարարությունից և Համընդհանուր առողջության ապահովագրության հիմնադրամից, սակայն նախարարությունը պատասխանատվությունը փոխանցեց հիմնադրամին, իսկ հիմնադրամի տնօրենը մեր հետագա զանգերին չպատասխանեց։