Կրեմլում հնարավոր են համարել ԱԽՏԽ գագաթնաժողովում Պուտինի, Թրամփի և Սիի եռակողմ հանդիպումը

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման անցկացումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե ստացվի, ապա կարելի կլինի կազմակերպել նաև եռակողմ հանդիպում: Կամ առնվազն անպայման առանձին հանդիպել յուրաքանչյուրի հետ: Մոտավորապես այսպես: Բայց այդ թեմային անդրադարձ եղել է», — «Վեստի»-ի հեղինակ Պավել Զարուբինին ասել է Ուշակովը:

Ռուսաստանի նախագահի օգնականի խոսքով՝ նման հանդիպման հնարավորությունն արդեն քննարկվել է: Ընդ որում, եթե երեք առաջնորդների համատեղ բանակցությունները չստացվեն, նախատեսվում են Պուտինի առանձին հանդիպումները Թրամփի և Սի Ծինփինի հետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *