Բացառիկ. ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։

NEWS..am–ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝ կին։

Նշենք, որ այս պահին դեպքի վայրում է նաեւ NEWS.am–ի նկարահանող խումբը։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 17.17–ին Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում միմյանց են բախվել «ՊԱԶ» և «Օպել Զաֆիրա» մեքենաները, ինչի հետևանքով, նախնական տվյալներով, 5 հոգի մահացել են, եւս 11–ը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *