Վարչապետը ռազմաբազայի դուրսբերման հարցում գնդակը նետեց ՌԴ դաշտ

«Հայկական խորհրդի» փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ Հայաստանում ռուսական
ռազմաբազա ունենալու անհրաժեշտություն չկա 2022 թվականից հետո
: «Թեպետ վերջին 10-20 տարիների ընթացքում էլ անիմաստ էր Հայաստանում ռուսական ռազմաբազա
պահել, մենք տեսանք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ռուսական բազան նույնիսկ թուրքական
սպառնալիքները չկարողացավ կանխարգելել։ Այնպես որ՝ ռուսական բազան ոչ մի բանի մասին
է
․․․ բայց մենք չենք ասում՝
վերցրեք տարեք ձեր ռազմաբազան
»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ղևոնդյանի դիտարկմամբ՝ ռուսական բազան Գյումրիում որոշակի աշխատատեղեր
է ապահովում, սահմանների պահպանման հարաբերակցությունն էլ 50/50 է
: «Բայց ես համաձայն եմ Փաշինյանի կարծիքի հետ, որ եթե Ռուսաստանը գտնի, որ կարիք
չկա՝ թող տանի, մենք խնդիր չունենք։ Քաղաքական առումով Փաշինյանը գնդակը տանում է Ռուսաստանի
դաշտ
»,- նկատեց նա։

Միևնույն ժամանակ փորձագետը կարծում է, որ  եղած պայմանավորվածությունները պետք է վերանայվեն: «Նույն բազայի հետ կապված դուք գիտեք, որ բոլոր ծախսերը ՀՀ-ն է հոգում. այստեղ,
օրինակ, ես ինքս տեսնում եմ հնարավորություն գազի գինը որոշ չափով սուբսիդավորելու։
Եթե գազի գինը բարձրանա Հայաստանի համար, կարող ենք հրաժարվել սպասարկել ռուսական ռազմաբազայի
որոշ ծախսեր ու այդ ծախսերի գումարն ուղղել գազի գնին
»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *