Ozon-ի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում աճել են 7%-ով՝ Պուտինի հայտարարությունից հետո

Ռուսական Ozon առցանց առևտրի հարթակի բաժնետոմսերը Մոսկվայի բորսայում աճել են մոտ 7%-ով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հեռավոր Արևելքում մարքեթփլեյսների միջոցով պետական գնումների պարզեցված համակարգ ներդնելու մասին հայտարարությունից հետո։

Ըստ Forbes Russia-ի՝ շուկայի մասնակիցներն արձագանքել են Պուտինի հայտարարությանը, քանի որ պետական գնումների ոլորտում մարքեթփլեյսների կիրառման ընդլայնումը կարող է լրացուցիչ պահանջարկ ստեղծել նման հարթակների ծառայությունների նկատմամբ։

Միաժամանակ, Freedom Global-ի վերլուծաբան Վլադիմիր Չեռնովի գնահատմամբ՝ Ozon-ի բաժնետոմսերի աճը կապված է նաև օգոստոսին տեղի ունեցած անկումից հետո գնանշումների վերականգնման հետ։

Նրա խոսքով՝ օգոստոսին ներդրողները վաճառել էին Ozon-ի բաժնետոմսերի մի մասը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետ կապված ռիսկերի պատճառով։

Ozon-ը Ռուսաստանի խոշորագույն էլեկտրոնային առևտրի հարթակներից է։ Ընկերության բիզնեսը ներառում է առցանց մանրածախ առևտուրը, լոգիստիկան և ֆինանսական ծառայությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *