
«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քոչարյանն ու Փաշինյանն ունեն նույն գլխավոր թեզը: Երկուսն էլ նույն խոսույթի վրա են հենվում: Փաշինյանն ասում է, որ նա խաղաղություն է բերել, Քոչարյանն ասում է, որ իր տարիներին խաղաղ է եղել: Առաջին հայացքից երկուսն էլ ճիշտ են, բայց կա մի հատ կարևոր բայց, ու էդ բայցը նույնպես ընդհանուր է Քոչարյան-Փաշինյան զույգի համար, ինչպես իրենց ողջ կենսագրությունը:
Քոչարյանի ղեկավարման տարիներին՝ 1998-2007 թվականներին, Ադրբեջանն ուներ մեկ գերնպատակ՝ Բաքու-Թբիլիս-Ջեյհան նավթամուղու կառուցում: Սա նրանք հռչակել էին դարի գործարք: Բնական է շինարարության փուլում նրանք շահագրգռված էին, որպեսզի ոչինչ չխաթարի ընթացքը, այսինքն՝ խաղաղություն էր պետք (իրենց): Քոչարյանն այդ ժամանակ Հ1-ով մեզ հրամցնում էր, որ էդ նավթամուղը չի աշխատելու, որ Բաքուն մեկ ա էդքան նավթ չունի, որ էդ խողովակը լցնի և այլ լո-լոներ: Կոպիտ ասած՝ պնդում էր, որ բան պետք չի անել, ու պետք է անհոգ վայելել խաղաղությունը: Բայց նույն ժամանակ նա նավթամուղի շինարար Գևորգ Թորոյանին նշանակում է Հայաստան համահայկական հիմնադրամի տնօրենների խորհուրդ, որպեսզի վերջինս ամերիկայից «նվիրատվություններ» բերի… Ու դե «նվիրատվությունները» եկան՝ մորմոններից, հանրապետականներից (ամերիկայի) այսինքն բոլոր նրանցից, ովքեր շահագրգռված էին նավթամուղի բարեհաջող գործարկման մեջ: Էս մարդը էդ փողով սկսեց ասֆալտ գցել, շինարարություն անել, տնտեսական փուչիկներ փչել (որոնք իր գնալուց հետո տրաքեցին), արանքում էլ սեփական կարողությունը դիզեց: Իսկ գլխավոր արդյունքը այն էր, որ Քոչարյանի նախագահության սկզբում ՀՀ ՊՆ-ի բյուջեն 30% ավելի քիչ էր Ադրբեջանի ՊՆ բյուջեից, մինչդեռ իր նախագահության արդյունքում այդ ցուցանիշը դարձավ 600% (բնական է հօգուտ Ադրբեջանի):
Նավթամուղը կառուցելուց հետո Ադրբեջանի գերնպատակը Արցախը գրավելն էր: Դա արդեն ապահովեց Փաշինյանը՝ Քոչարյանի գործուն մասնակցությամբ (սրա մասին դեռ կխոսենք): Արի ու տես, որ Փաշինյանն էլ ասֆալտ գցելու փող ստացավ, շինարարություն, տնտեսական լրիվ նույն փուչիկները ու «խաղաղությունը» բերեց, հասցրեց քթներիս տակ: Իսկ թե ինչ կարողություն է դիզել նա և իր ուսապարկները, պարզ կդառնա մոտ ապագայում, թեպետ բոլորն էլ արդեն անզեն աչքով տեսնում են դրանց հագ ու կապն էլ, տներն էլ, մեքենաներն էլ…
էս են մեր խաղաղասերները»: