Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպում է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
Ուիթքոֆի հետ սա Պուտինի դեմ առ դեմ ութերորդ հանդիպումն է, իսկ Քուշները ուկրաինական կարգավորման շուրջ քննարկումներին մասնակցում է երրորդ անգամ։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ ամերիկյան «շաթլային դիվանագիտությունը» կարող է «լավ հնարավորություն» ստեղծել Ուկրաինայում հակամարտությունը հաղթահարելու համար։ Միևնույն ժամանակ Թրամփը չէր հաստատել, որ իր հատուկ բանագնացները Ռուսաստան են մեկնելու կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներով։