Կալիֆոռնիայում մասնավոր ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

Երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել Կալիֆոռնիայում փոքր մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է New York Post-ը։

«Շաբաթ օրը Ֆրեզնոյի շրջանում փոքր ինքնաթիռի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Եվս երկուսը ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց», – ասվում է հրապարակման մեջ։

Թերթի տվյալներով՝ ինքնաթիռը կործանվել է Սիեռա Սքայ Պարկ օդանավակայանի մոտակայքում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *