ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում կործանվել է փոքր ինքնաթիռ, որում չորս մարդ է եղել։ Զոհվել է երկու երեխա, ևս երկու մեծահասակ ստացել են ծանր վնասվածքներ և գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է California Post-ը։
Ինքնաթիռը տեղական ժամանակով մոտ 14:00-ին ընկել է Sierra Sky Park օդանավակայանից ոչ հեռու՝ Սան Խոակին գետի շրջանում։ Վթարից հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել․ բեկորները հայտնվել են գետի մոտ գտնվող լանջին, իսկ կրակը տարածվել է հարակից բլրի վրա։
Վթարի պատճառը դեռևս անհայտ է։ Քննությամբ զբաղվում են ԱՄՆ Դաշնային քաղաքացիական ավիացիայի վարչությունը (FAA) և Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB), որն էլ գլխավորել է հետաքննությունը։
Զոհվածների և տուժածների ինքնությունը դեռևս չի հրապարակվում։ Վթարի հետևանքով նաև մոտակա շրջաններում էլեկտրամատակարարումը անջատվել էր, սակայն ավելի ուշ այն վերականգնվել է։