Այցը կախված է վիզայի տրամադրումից․ Իրանի ԱԳՆ-ն՝ Նյու Յորք Փեզեքշիանի հնարավոր այցի մասին

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես նախատեսվում է Իրանի նախագահի մասնակցությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին․ այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ մեկնաբանելով նախագահ Մասուդ Փեզեշքիանի մասնակցության հնարավորությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին։

Նա հավելել է, որ Իրանի նախագահի այցը Նյու Յորք կախված է Միացյալ Նահանգների կողմից վիզայի տրամադրումից։

Անդրադառնալով Իրանի և Օմանի միջև բանակցություններին՝ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ դրանք հասել են իրենց եզրափակիչ փուլին։ Նրա խոսքով՝ Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով անվտանգ անցման որոշման շուրջ բանակցությունները հաջողությամբ են ընթանում. «Եթե որոշակի ժամանակահատվածներում նկատել եք որոշակի վերելքներ և վայրէջքներ, դրա հիմնական պատճառը պետք է վերագրել որոշակի երրորդ կողմերի միջամտությանը։ Այդ միջամտությունները, որպես կանոն, խոչընդոտել են բանակցային գործընթացը»։

Նա ընդգծել է, որ առաջիկա օրերին Միջազգային ծովային կազմակերպությունում կգրանցվի Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցով ժամանակավոր անվտանգ անցման որոշման վերաբերյալ համաձայնագիրը։

«Հուսով եմ՝ որոշ անբարյացակամ կողմեր այլևս չեն միջամտի այս գործընթացին և թույլ կտան, որ այն ընթանա տրամաբանական և նպատակահարմար ձևով», – հավելել է Բաղային։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *