Պապոյանը ՀԲ փոխնախագահի հետ անդրադարձել է Հայաստանում NVIDIA–ի նախաձեռնություններին և ներդրումային ծրագրերին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։

Քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ 

Անդրադարձ է կատարվել Հայաստանում NVIDIA ընկերության տեխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *