Պապոյանն ու ՀԲ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահը համագործակցության հարցեր են քննարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 7-ին կարճ հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի՝ թվային և արհեստական բանականության ուղղությամբ փոխնախագահ Սանգբու Քիմի հետ։

Ինչպես հայտնել է նախարարությունը, քննարկվել են թվայնացման և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Անդրադարձ է կատարվել Հայաստանում NVIDIA ընկերության տոխնոլոգիական աջակցությամբ իրականացվող նախաձեռնություններին և ընթացիկ ներդրումային ծրագրերին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *