Իրանը սպառնացել է պատասխան հարվածներով՝ ԱՄՆ-ի կողմից իր ակտիվների վրա նոր հարձակման դեպքում

Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել ԱՄՆ-ի կողմից իր ակտիվների վրա ցանկացած նոր հարձակման դեպքում՝ հայտարարելով, որ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքները և ամերիկյան նավթագազային ընկերությունները կարող են հայտնվել իրանական զինուժի թիրախում։

«Հարվածեք մեր ակտիվներին, և պատասխան հարձակման կենթարկվեք»,– հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

Ինչպես հայտնում է Reuters-ը, նրա հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ շաբաթավերջին ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել Հորմուզի նեղուցում։

Ղալիբաֆի խոսքով՝ տարածաշրջանում էներգիայի արտադրության շղթան հասանելի է իրանական զինուժի հարվածների համար և, հետևաբար, խոցելի է։

Հարվածների և տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին նավթի գինը հասել է վերջին վեց շաբաթվա առավելագույն մակարդակին։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *