Ճապոնիայի Այչի պրեֆեկտուրայում արդեն երկրորդ օրն է՝ ուժեղ անձրևներ են տեղում: Նագոյայում մեկ ժամում գրանցվել է ռեկորդային՝ 104,5 մմ տեղում:
Քաղաքային իշխանությունները տարհանում են 2 միլիոն բնակչի, հաղորդում է Yomiuri-ն:
Քաղաքի Սակաե աշխույժ շրջանում ջրի մակարդակը հասնում է ծնկի բարձրության: Գնացքների, ավտոբուսների և հասարակական այլ տրանսպորտի ծառայությունները կանգ են առել։
Նագոյայի կայարանի և այլ վայրերի մոտ ժամանակավոր ապաստարաններ են ստեղծվել տուն վերադառնալ չկարողացող մարդկանց համար:
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը Շոնայ գետի համար «5-րդ մակարդակի հատուկ ջրհեղեղի նախազգուշացում» է հրապարակել: