«Ազատ արձակեք այդ 8 կանանց, դա լավ սկիզբ կլինի մեր բանակցությունների համար»․ Թրամփը՝ Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խնդրել է Իրանի իշխանություններին ազատ արձակել մահապատժի դատապարտված ութ կին բանտարկյալների։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։

«Իրանի առաջնորդներին, ովքեր շուտով բանակցություններ են վարելու իմ ներկայացուցիչների հետ. շատ երախտապարտ կլինեմ այս կանանց ազատ արձակման համար (լուսանկարը կցվում է – խմբ.): Վստահ եմ, որ այս քայլը պատշաճ կերպով կգնահատվի: Խնդրում եմ, նրանց վնաս մի՛ պատճառեք. դա կարող էր լավ սկիզբ դառնալ մեր բանակցությունների համար: Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», — ընդգծել է Թրամփը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *