«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան

«Ուրացող, անմարդկային տեսակն իրավունք չուներ ստանձնելու երկրի կառավարումը»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը «Իշխանությունների անմարդկային տեսակի բացահայտումների շարք
     Մաս 5)
     Ուրացումից դավաճանություն կես քայլ
     Նիկոլի իշխանավարման 8 տարիների ընթացքում, տպավորություն ձևավորվեց, որ երբեմնի Նիկոլի աջակիցները, գործընկերները նրա կողմից թիրախավորվում և հետապնդվում են։ Ասվածի հիմնավորման համար ներկայացվում է փաստերի շարադրանքը, որից երևում է իր աջակիցներին կամ հետապնդել է, կամ օրինական պահանջներն անտեսվել են իշխանության հանցավոր անգործության դրսևորմամբ․
     1. 1999թ-ին Նիկոլի «Օրագիր» թերթը դատարանի վճիռով փակվեց, Նիկոլը խնդրանքով դիմեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը՝ ժամանակավորապես «Հայկական Ժամանակ» թերթն իրեն տրամադրելու, ավելի ուշ՝ Նիկոլը կրկին դիմեց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանը՝ թերթը հանձնել իրեն սեփականության իրավունքով, ինչը մասամբ բավարարվեց՝ 50 տոկոսը տրամադրվեց իրեն, իսկ 50 տոկոսը կուսակցությունը պահպանեց։
     2001թ-ին Նիկոլը կրկին դիմեց ԺՀԿ-ին՝ կուսակցության պատկանող մնացած 50 տոկոսը ևս հանձնել իրեն, բանակցությունների արդյունքում «Հայկական Ժամանակ» 90 տոկոսի սեփականատերը դարձավ Նիկոլը, ավելի ուշ՝ 70 տոկոսը գրանցվեց Աննա Հակոբյանի, 20 տոկոսը՝ Հայկ Գևորգյանի, իսկ 10 տոկոսը մնաց Պետրոս Մակեյանին։
     2. 2007թ-ին ԱԺ ընտրություններին «ժողովրդավարական Հայրենիք» և «Պահպանողական» կուսակցությունները ձևավորեցին «Իմպիչմենտ» դաշինքը։ Նախընտրական ցուցակի առաջին համարում Միքայել Հայրապետյանի առաջարկությամբ հաստատվեց Նիկոլը, որն իր իշխանության տարիներին երկու կուսակցությանն էլ մղեց լուսանցք, ավելին՝ նա իրեն քաղաքական հենարան դարձած երկու կուսակցությունների երիտասարդներին անտեսեց՝ ուրանալով տասնամյակների նրանց քաղաքական պայքարի ներդրումը, և պետական համակարգը համալրեց անարժան պատեհապաշտներով։
     3. 2007թ-ի հոկտեմբերի 26-ին, Աբովյան-Կորյուն խաչմերուկում իրազեկման երթի մասնակիցների նկատմամբ ոստիկանությունը լկտի սադրանք կազմակերպեց երկու տասնյակ մասնակիցների նկատմամբ բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին, քրեական գործեր հարուցեցին երթի մասնակիցների նկատմամբ, այդ թվում՝ իմ, երկու տղաներիս և Նիկոլի նկատմամբ, «հեղափոխությունից» հետո մեր վրա գործ սարքող քննչական խմբի ղեկավարին Նիկոլը նշանակեց նախարար։
     4. 2010թ-ին Նիկոլը, գտնվելով անազատության մեջ, առաջադրվեց ԱԺ թիվ 10 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններում պատգամավորության թեկնածու։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը, լինելով Երևան քաղաքի կենտրոնի մի հատվածի պատասխանատուն, ընտրության օրը Չարենցի փողոցում գտնվող Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ընտրական տեղամասում հարձակման ենթարկվեց իշխող կլանի բանդայի կողմից, կուսակցության անդամներից շատերը հայտնվեցին հիվանդանոցում, այդ թվում՝ ես ու իմ տղան, հարուցվեց քրեական գործ, որը փորձում էին շուռ տալ մեր վրա, բայց վերջնաարդյունքում տարիների քաշքշուկից հետո գործը կարճեցին՝ անպատիժ թողնելով հանցագործներին։
     5․ 2018թ-ի ապրիլին Սերժ Սարգսյանի 3-րդ անգամ վարչապետի կարգավիճակում վերարտադրվելը կանխելու համար միասնական քաղաքական գործընթացից Նիկոլը, ստերով ու կեղծիքով, իր տերերի աջակցությամբ դուրս մղեցին բոլոր քաղաքական ուժերին՝ ուզուրպացնելով շարժումը, ուղղորդելով ժողովրդի ցասումը, տանելով Հայաստանը պատերազմի ու կանխորոշված պարտության և իրականացնելով Արցախը թշնամուն հանձնելու դավադիր ծրագիրը։
     6․ 2018թ-ի հունիս-հուլիսին, երբ Սասնա ծռերը շրջապատել էին դատարանը և փակել Արշակունյաց պողոտան, վարչապետ Նիկոլը զանգեց ինձ՝ խնդրելով միջնորդել Սասնա ծռերի հետ բանակցելու համար, ինչը և արվեց՝ հանդիպելով իր հետ խոստացավ տղաներին բաց թողնել, որոնց տարիներ անց կրկին ազատազրկեց։
     7․ Նիկոլը, հայտնվելով իշխանության ղեկին, պահպանեց ամբողջ նախկին կոռուպցիոն համակարգը՝ կոռումպացված կադրերին նշանակելով պատասխանատու պաշտոնների, այդ թվում՝ Վալերի Օսիպյանին, Հունան Պողոսյանին և այլոց, չցանկանալով տարիների թալանը վերադարձնել և թալանչիներին պատասխանատվության ենթարկել։ Եվ այս ամենի մասին իմ քննադատություններին ի պատասխան՝ 2019թ-ին հոկտեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից սադրանք-հարձակում կազմակերպվեց իմ ընտանիքի նկատմամբ, ինչը շարունակվում է պարբերաբար։
     Հ․ Գ․ Յուրաքանչյուր ներկայացված փաստ կոնկրետ հիմնավորում է օրվա իշխանությունների, նրանց առաջնորդի ուրացող, անպատասխանատու, անմարդկային տեսակը և այդ որակները կրող խումբն իրավունք չուներ ստանձնել երկրի կառավարումը, ինչի հետևանքների ականատեսը եղանք ու շարունակում ենք տեսնել, առավել ևս որ նրանք չունեն մարդկային, ազգային արժանապատվություն»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *