Ո՞վ «ընտրեց» ԵՊՀ նոր ռեկտորին

ԵՊՀ-ում ռեկտորի ընտրությունը կրկին ավարտվեց նույն անունով․ Հովհաննես Հովհաննիսյանը ևս հինգ տարի կղեկավարի համալսարանը։ Նրա պաշտոնավարումն ուղեկցվել է դասախոսների ազատմամբ ու պայմանագրերի չերկարաձգման շուրջ աղմկահարույց պատմություններով, որոնց մի մասը դասախոսներն ու լրատվամիջոցները կապել են քաղաքական դիրքորոշման հետ, իսկ ԵՊՀ-ն՝ աշխատանքային կամ կառուցվածքային պատճառների։ Այս ֆոնին ուշագրավ է նաև Հոգաբարձուների խորհրդի կազմը, որի նախագահը ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, իսկ անդամների թվում են պետական բարձրաստիճան պաշտոնյաներ։

https://www.youtube.com/watch?v=uZpRpZvCdUY

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *