Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը․ Հրապարակ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։

Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին քիչ թվով շիրակցիներ էին մասնակցում, Փաշինյանը պաշտոնական այց է ծրագրել եւ այսօր Գյումրիում մասնակցելու է դպրոցի բացման:

Մեզ ասացին, որ կայցելի նաեւ որոշ համայնքներ, որտեղ նախապես ծրագրված ջերմ ընդունելություն կբեմադրեն, որ «ջրեն» նախորդ անգամվա տխուր տպավորությունը։

Ավելի վաղ գրել էինք, որ հենց իշխանությունների ուսումնասիրություններով` իրենց դիրքերը թույլ են Շիրակի եւ Լոռվա մարզերում: Առաջիկա շաբաթներին հենց այդ ուղղությամբ են աշխատելու, որ վարկանիշ բարձրացնեն։

Ինչպես նաեւ ձերբակալություններ են իրականացնելու, ինչպես արեցին Գյուլագարակում, որ մարդկանց վախեցնեն՝ չաջակցեն ընդդիմությանը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *