Արմավիրում գերհյուծված վիճակում հայտնաբերված 59-ամյա Հակոբ Սարգսյանը մահացել է

Oգոստոսի 14-ին Արմավիրի մարզում գերհյուծված վիճակում հայտնաբերված Արմավիրի բնակիչ 59-ամյա Հակոբ Սարգսյանը երեկ հիվանդանոցում մահացել է․ հայտնում է Sputnik Արմենիայի աղբյուրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմավիրի մարզում գտնվող կիսակառույց շենքի նկուղում հայտնաբերվել էին Արմավիրի երկու բնակիչ` հայր ու որդի։ Նրանք գտնվում էին ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում՝ թերսնված և գերհյուծված վիճակում։

Տեսանյութը սոցցացերում տարածում ստանալուց հետո տղամարդիկ տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից Հակոբ Սարգսյանին տեղափոխել էին Երևան` ծայրահեղ ծանր վիճակում։

Տղամարդու հայրը տեղափոխվել էր խնամքի կենտրոն։ Հակոբ Սարգսյանն ուներ բազմաթիվ առողջական խնդիրներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *