ՌԴ երիտասարդական փառատոնին մասնակցում է նաև Հայաստանը․ Պուտինը ուղերձ է հղել

Եկատերինբուրգում տեղի է ունեցել Միջազգային երիտասարդական փառատոնի բացման արարողությունը։ Փառատոնին մասնակցում է նաև Հայաստանը։

Այս օրերին Ուրալի մայրաքաղաք են ժամանել 191 երկրից շուրջ 10 հազար երիտասարդներ։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փառատոնի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում ասել է, որ մարդու ճակատագիրը չպետք է կախված լինի նրա քաղաքացիությունից, կարգավիճակից կամ ֆինանսական հնարավորություններից։

«Ուրախ կլինենք նրանց համար, ովքեր կորոշեն միանալ Ռուսաստանում մեր նախագծերին։ Բայց նույնքան ուրախ կլինենք, եթե ձեր երկրներում կառուցեք մեր ընդհանուր՝ նոր, բաց և արդար աշխարհը»,– ասել է Պուտինը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *